Դոլարն արժեզրկվել է, եվրոն` արժևորվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 23-ին կազմել է 474.25 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.28 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.18 դրամ՝ աճելով 1.20 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 625.06 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 3.43 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 23-ին կազմել է 7.32 դրամ`նախորդ օրվա անկումը 0.06 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 288.33 դրամ, ոսկի՝ 20,369.12 դրամ, պլատին` 16,924.71 դրամ։