Զբոսաշրջությունների մասին խոշորագույն ամսագիրը կազմել է աշխարհի լավագույն քաղաքների թոփ-15-ը
LifestyleԶբոսաշրջությունների մասին աշխարհի խոշորագույն Travel+Leisure ամսագիրը կազմել է աշխարհի լավագույն քաղաքների թոփ-15-ը: Ցուցակը հրապարակվել է պարբերականի կայքում:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան Չարլսթոնը (Հարավային Կառոլինա նահանգ, ԱՄՆ):

Ցուցակի երկրորդ տեղում Չիանգմայն է՝ Թաիլանդի հյուսիսի խոշորագույն քաղաքը, երրորդը Մեքսիկայի Սան-Միգել-դե-Ալենդեն է:


Թոփ-15-ում ընդգրկվել են նաև Ֆլորենցիան (Իտալիա), Լուանգպհաբանգը (Լաոս), Կիոտոն (Ճապոնիա), Նոր Օռլեանը (ԱՄՆ), Բարսելոնան (Իսպանիա), Սավանան (ԱՄՆ), Քեյփթաունը (ՀԱՀ), Հռոմը (Իտալիա), Բեյրութը (Լիբանան), Սիեմրեափը (Կամբոջա), Բանգկոկը (Թաիլանդ) և Կուսկոն (Պերու):












Նշվում է, որ ցուցակը կազմվել է պարբերականի ընթերցողների մասշտաբային հարցման հիման վրա: