Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Սեյրան Օհանյանը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման պատճառներից մեկը համարում է հակամարտող կողմերի արժեքների տարբերությունը: 

«Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ որքա՞ն է ձգձվելու հակամարտությունը, Սեյրան Օհանյանն ասաց. «Մեզ մոտ և մեր հակառակորդի մոտ հերոսության դրսևորումները տարբեր են: Մեզ մոտ հերոսանալ, նշանակում է նետվել պատերազմի հորձանուտի մեջ, կյանքը տալ հանուն հայրենիքի, անմահանալ, իսկ մեր հակառակորդի մոտ հերոսանալ, նշանակում է քնած մարդուն կացնով սպանել, գլուխներ կտրել և այլն: Նրանք իրենց այդ դեմքը ցույց տվեցին նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում»,- ասաց նախարարը:

Նախարարը հավելեց, որ ԼՂ հակամարտությունը դեռ երկար ժամանակ կշարունակվի, քանի դեռ հակամարտող կողմերը արժեքների համադրման եզրեր չեն գտել: «Այն կշարունակվի այնքան, քանի դեռ լուծման միասնական տարբերակներ չեն գտնվի, քանի դեռ չեն ձևավորվի անվտանգության  համակարգերի ձևավորման միասնական մոտեցումներ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը որոշակի արագություն է հաղորդել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

«Բանակցային գործընթացի շրջանակներում մենք տեսնում ենք, որ կան հանդիպումներ, կան պայմանավորվածություններ: Հանդիպումների նպատակը բանակցային գործընթացի շարունակումն է, վստահության մեխանիզմների ձևավորումը: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է վստահության մթնոլորտ ձևավորվի, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների արդյունքում հասնել հակամարտության կարգավորմանը: Այսինքն, սա նշանակում է, որ չպետք է լինեն հրադադարի խախտումներ, դիվերսիոն հարձակումներ, ռազմական հռետորաբանություն:

Մենք միշտ համանախագահող երկրներին ասում ենք, որ դա իրենց պարտականությունն է՝ միջազգային հետաքննության մեխանիզմների համար համապատասխան կարգավորումներ պետք է լինեն: Ես համանախագահներին նաև ասել եմ, որ իրենք երկրագնդի ամենափոքր կենդանու շարժը տեսնելու արբանյակային հնարավորություն ունենում են, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար այդ հնարավորությունը չեն կարողանում գտնել, որպեսզի տեսնեն, թե որ կողմն է իրականում խախտում հրադադարը»,- ասաց Օհանյանը:

Նախարարն ընդգծեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն  խաղաղ ճանապարհով. դա է հայկական կողմի դիրքորոշումը: «Բայց վերջին տարիներին ուժի գործադրման միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ճնշում գործադրել հայկական կողմի վրա և միակողմանի հաջողություններ արձանագրել: Եթե կռիվ լինի, մենք կռվելու ենք մինչև վերջ և պահելու ենք մեր արժանապատվությունը:

Հիմա մենք գտնվում ենք բանակցային փուլում: Եթե հակառակորդը ուղղակի բանակցությունների իմիտացիա չի անում և դրան զուգահեռ ուժեր չի կուտակում նոր հարձակման համար, ապա կարելի է ինչ-որ արդյունք ակնկալել: Եթե նա այլ նպատակներ ունի, ապա հարցի լուծման միակ ճանապարհը Արցախի և Հայաստանի հզորացումն է»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

 

Ադրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը