Կուզենայի` հայ աղջիկներն ավելի շատ մտածեին ոչ թե փքած շրթունքներ, այլ լիքը ուղեղ ունենալու մասին. Հրաչ Մուրադյան
LifestyleՀայտնի «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի պրոդյուսեր, վարող Հրաչ Մուրադյանը, ի պատասխան Life.panorama.am–ի հարցին, թե ինչ խորհուրդ կտաք հայ աղջիկներին, ասել է, թե կուզենար, որ նրանք ավելի շատ մտածեին, ոչ թե արտաքինի, այլ ինտելեկտի մասին։
«Կուզենայի` հայ աղջիկները ավելի շատ մտածեին ոչ թե փքած շրթունքներ, այլ լիքը ուղեղ ունենալու մասին»,– ասել է նա: Հարցին, թե ինչպիսին պետք է լինի իր նախընտրած կինը, նա պատասխանել է. «Իմ նախընտրած կինը պետք է լինի վստահելի. այդ մեկ բառի մեջ ամփոփված են բոլոր որակները: Եթե ես հանդիպած լինեի այդպիսի մեկին, նա արդեն իմ կինը կլիներ, ոչ թե կգրանցեր հերթական սիրավեպը` մի քիչ երկար, մի քիչ կարճ …»։«Առաջին հերթին աշխատասեր եմ, հետո նոր` մարզասեր…»
Օրվաս զգալի հատվածն անցնում է աշխատանքի վայրում: Մարզանքն իմ օրվա սկզբի կարևոր նախապայմանն է: Առհասարակ, ես շատ վաղ եմ արթնանում, սիրում եմ «սարքին» պահել օրգանիզմս, իսկ մարզվել ավելի շատ սկսեցի «Կիսաբացից» հետո` լիցքաթափվելու համար:
Կարդացած վերջին գիրքը
Վերջին գիրքը, որ կարդացել եմ, եղել է «Пятьдесят оттенков серого» գործը: Պարզապես հետաքրքիր էր` որքանով է այն արժանի հանրության համատարած ուշադրությանը: Ինձ համար պարզեցի, որ այն սեռական հողի վրա շեղման հերթական արդյունք էր, գուցե այդ ընթացքում մեկ ուրիշ խորը գիրք կարդայի…
«Ես չարբախցի տղա եմ»
Կուզենայի իմ քաղաքում տեսնել «Հին Երևանը», այնպիսին, ինչպիսին տեսել եմ ընտանեկան լուսանկարներում: Ես երևանցի եմ, ավելին` չարբախցի տղա եմ, բայց չեմ տեսել այդ Երևանը: Յուրաքանչյուր երկիր չի մոռանում իր պատմությունը, միաժամանակ առաջ է գնում: Իսկ մենք կա՛մ շատ առաջ ենք, կա՛մ շատ հետ. ներկա ժամանակում քչերն են կարողանում ապրել:
Խորհուրդ` աղջիկներին
Կուզենայի` հայ աղջիկները ավելի շատ մտածեին ոչ թե փքած շրթունքներ, այլ լիքը ուղեղ ունենալու մասին: