Աշխարհի ամենախոշոր դիրիժաբլը վնասվածքներ է ստացել վայրէջք կատարելիս
ՀասարակությունԱշխարհի ամենախոշոր դիրիժաբլը՝ Airlander 10-ը, Մեծ Բրիտանիայում փորձարկումների ժամանակ վնասվածքներ Է ստացել վայրԷջք կատարելիս:
Այդ մասին հայտնել Է Press Association գործակալությունը:
Ինչպես նշվում Է, օդանավը բախվել Է հեռագրասյանը, այնուհետեւ խփվել գետնին, ինչի արդյունքում վնասվել Է օդաչուի խցիկը: Արտադրողը տեղեկացրել Է, որ վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:Ավելի վաղ օգոստոսի 17-ին անցկացվել են դիրիժաբլի փորձարկումները:
Airlander 10-ն իր առաջին թռիչքն Է կատարել՝ օդ բարձրանալով Անգլիայի Բերդֆորդշիրի կոմսության Քարդինքթոն օդանավակայանից: Օդանավի երկարությունը 92 մետր Է, դա ութ մետրով երկար Է աշխարհում ամենամեծ ինքնաթիռից՝ Ան-224 «Մրիյա»-ից: Դիրիժաբլը Hybrid Air Vehicles ընկերության կողմից նախագծվել Է 2009 թվականին ԱՄՆ-ի բանակի համար: Airlander 10-ի մշակման գործում բրիտանական կառավարությունը ներդրել Է շուրջ 3,7 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: