Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Մատեո Ռենցիին
ՀասարակությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Մատեո Ռենցիին՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, վարչապետ Աբրահամյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: