Դատարանը Արայիկ Խանդոյանի կալանքի բողոքարկման վճիռը կներկայացնի օգոստոսի 25-ին
ՀասարակությունԶինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կալանքի, որպես խափանման միջոցի բողոքարկման վճիռը կհրապարակվի օգոստոսի 25-ին: «Որոշում դեռ չի կայացվել, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Վաղը 11:00-13:00-ի սահմաններում վճիռը կներկայացվի»,- այս մասին լրագրողն երին տեղեկացրեց Արայիկ Խանդոյանի փաստաբաններից Արա Ղարագյոզյանը:
Ինչ վերաբերում է զինված խմբի մեկ այլ անդամ Գևորգ Իրիցյանի նկատմամբ կալանքի` որպես խափանման միջոցի փոխելու միջնորդության քննությանը, ապա այն հետաձգվել է երկրորդ անգամ:
Եվ Արայիկ Խանդոյանին, և Գևորգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):