Comedy Club-ի տղաները հեռանում են Հայաստանից
LifestyleՕգոստոսի 23-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայացած հումորայինմեգաշոուից հետո Comedy Club-ի տղաները հեռանում են։
Սիրված դերասանները ինչպես մեքենայով եկել էին, այդպես էլ գնում են Հայաստանից։ Այս մասին տեղեկանում ենք հայտնի շոուի ամենասիրված արտիստներից Գարիկ Խառլամովի Instagram-ում հայտնված հոլովակից։
Մեկնաբանության մեջ Գարիկն իր էջին հետեւողներին պատմել է Սեւանի իշխանի մասին.
«Սեւան։ Սեւանա լիճ։ Հայաստան։ Այս լճում են լողում ամբողջ աշխարհում հայտնի Սեւանի իշխանն ու ամենահամեղ խեցգետինները»,- գրել է Խառլամովը, որը Երեւանում հիվանդացել էր։