Մաքսանենգության գործով հետախուզվողը ոստիկանություն է ներկայացել ինքնակամ
ՀասարակությունՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո ինքնակամ բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Մացակ Ե.-ն, ով 2013 թ. հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: