«Այսօր մի մարդու ծննդյան օրն է, ում ես սիրեցի առաջին հայացքից». Մենչ (ֆոտո)
LifestyleԱյսօր հաղորդավար, դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի կնոջ՝ Կրիստինայի ծննդյան օրն է: Դերասանը իր Instagramում օրիգինալ կերպով շնորհավորել է նրա ծննդյան տարեդարձը:

«Այսօր մի մարդու ծննդյան օրն է, ում ես սիրեցի առաջին հայացքից, ով ինձ հետագայում պարգևեց իմ երեք հրաշքներին, ով իմ կողքին է միշտ, թե ուրախ և թե դժվար օրերին, ով կարողանում է նենց անել, որ ես ինձ որպես տղամարդ իր կողքին զգամ լավ և հպարտ: Ծնունդդ շնորհավոր, Կրիստիկ ջան: Եղիր առողջ և մեզանից անպակաս»,-գրել է Մենչը: