Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Քանյե Ուեսթի Yeezy մանկական մարզակոշիկները (Ֆոտո)
LifestyleՔանյե Ուեսթի եւ հանրահայտ Adidas սպորտային բրենդի համագործակցության արդյունքում ծնված Yeezy Boost 350 մարզակոշիկները ամենապահանջվածն են ամբողջ աշխարհում. մարդիկ անգամ նախօրոք են գրանցվում դրանք գնելու համար։

Պարզվում է, շուտով մանուկները նույնպես կարող են ունենալ Yeezy մարզակոշիկներ, քանզի ռեփերը նաեւ մանկական շարք է պատրաստվում թողարկել։ Բնականաբար, ռեփերի նոր արտադրանքը գովազդելու էին Քարդաշյան քույրերը։ Քիմը եւ Քորթնին արդեն «լծվել» են այդ գործին։

Նշենք, որ մանկական Yeezy մարզակոշիկները վաճառվելու են 130 դոլարով։
