Բրիթնի Սփիրսի կյանքի մասին ֆիլմ կնկարահանվի
LifestyleԱմերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի կյանքի մասին հեռուստաֆիլմ կնկարահանվի: Նշվում է, որ ծրագրով զբաղվում է Lifetime ալիքը: Գլխավոր դերը կկատարի դերասանուհի Նատաշա Բասեթը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Բրիթնի» կոչվող երկու ժամ տևողությամբ կինոնկարի հեղինակները խոստանում են ներկայացնել Բրիթնի Սփիրսի` փառքի ու ճանաչման հասնելու «իրական պատմությունը», նրա ձախողումներն ու հաղթական վերադարձը:
Կայքը գրում է, որ հանդիսատեսը կիմանա երգչուհու կարիերայի սկզբի, Ջասթին Թիմբերլեյքի հետ սիրավեպի, ինչպես նաև` նրա ամուսնությունների մասին: Ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 19-ին Վանկուվերում, իսկ պրեմիերան պլանավորված է անցկացնել 2017 թվականին: