«Բազե»-ն երիտասարդների շրջանում ամրապնդվում է հայրենիքի նկատմամբ սերը. ՀՀ ԱԺ նախագահ
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 25-ին Ծաղկաձորում եղել է «Բազե 2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հյուրը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է բազեականներին և նշել, որ անցկացվող միջոցառումը յուրովի է, քանի որ «Բազե»-ն դարձել է յուրօրինակ հարթակ, որն ամեն տարի մեկտեղում է հայ երիտասարդների՝ աշխարհի տարբեր երկրներից և նշել, որ այս նախաձեռնության շնորհիվ երիտասարդների շրջանում առավել ամրապնդվում է հայրենիքի նկատմամբ ունեցած սերը, պետության, պետականության ու անկախության գաղափարը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շրջել է բազեականների ճամբարում, որից հետո արդեն ջերմ զրույց ունեցել հավաքի մասնակիների հետ: Հանդիպմանը կարմիր, կապույտ, նարնջագույն ջոկատների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին: Երիտասարդների հարցերը վերաբերել են ներքին, արտաքին քաղաքականությանը, երկրում երիտասարդական ծրագրերի իրականացմանը, նոր աշխատատե ղերի ստեծմանն ու Հայաստանի շենացմանը: Խորհրդարանի ղեկավարը բազեականների խնդրանքով խոսել է նաև իր ուսանողական տարիների, անցած ճանապարհի ու քաղաքական ոլորտում ծավալած գործունեության մասին: