Բոսնիայում ամուսինները սեփական թաղմանն են մասնակցել
ՀասարակությունԲոսնիայում ամուսնական զույգը նախապես կազմակերպել եւ մասնակցել է սեփական հուղարկավորությանը: Այս մասին գրում է Associated Press-ը:
61-ամյա Դրագան եւ 65-ամյա Դրագիցա Մարիչները բացատրել են, որ երեխաներ չունեն եւ ոչ ոք չի կազմակերպի իրենց հուղարկավորությունը, այդ պատճառով որոշել են ինքնուրույն հոգալ այդ մասին: Ամուսինները նաեւ հույս են ունեցել հանդիպել վաղեմի ընկերներին ու ազգականներին եւ մի լավ ուրախանալ սեփական թաղմանը: Պոեզդինա գյուղում կազմակերպված արարողությանը շուրջ 200 մարդ է մասնակցել:
Թաղմանը Դրագանը հուզիչ ելույթ է ունեցել, այնուհետեւ հավաքվածները գնացել են մոտակա ռեստորան ու ամբողջ գիշեր պարել և ուրախացել: