Երևանի քաղաքպետարանի թեժ գծի շնորհիվ շուրջ 150 քաղաքացիների խնդիրներ սպառիչ պատասխաններ են ստացել
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 185 հեռախոսազանգ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 144-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 41 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 70 հեռախոսազանգ, որոնցից 62-ին լուծում է տրվել, իսկ 8 -ի դեպքում աշխատանքներն ընթա ցքում են: