Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Գյումրիի պանթեոնի աղմկահարույց պատմության հետաքննությունը շարունակվում է․ գլխավոր մեղավորը կապալառո՞ւն է

BlogNews.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի հերոսների եղբայրական գերեզմանոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչպես արդեն տեղյակ եք մեր նախորդ նյութից, տղաների ծնողների հավաստմամբ՝ ամենը կատարվում է ՀՀ ՊՆ-ի անմիջական վերահսկողությամբ ու ֆինանսավորմամբ,  և ինչպես խոստանում են վարպետներն ու բանվորները՝ Սուրբ Խաչի տոնին հաջորդող Մեռելոցին  պանթեոնը պատրաստ կլինի: Սակայն այս պատմությանը քիչ թե շատ ծանոթ քաղաքացիներին շարունակում են հուզել դեռևս անհասկանալի մնացած որոշ հարցեր, որոնց պատասխանները  ստանալու ակնկալիքով էլ BlogNews.am-ը  կապ է հաստատել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Մեր այն հարցին, թե ով է կապալառու ընկերությունը, որի շուրջ ծավալվել է կոնֆլիկտը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ կոնկրետ տեղեկություն չունի, բայց գիտի, որ մրցույթ էր հայտարարվել և տենդերը շահել էր հենց այդ կապալառու ընկերությունը: Թե ինչու՞ ընկերությունը թերացավ իր պայմանագրով նախատեսված պարտականությունների մեջ, Հովհաննիսյանը ևս կոնկրետ պատճառ չգիտի, բայց այն, որ Հայաստանում գրեթե բոլոր նման համագործակցություններն են ընթանում պայմանագրերի պայմանների ու ժամկետների խախտումներով՝ իր համար նորություն չէ: Թե  երբ պիտի ավարտվեին  շինարարական աշխատանքները ըստ տվյալ պայմանագրի, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ  մինչև  Սուրբ Խաչի տոնը: Հովհաննիսյանը նշեց նաև, որ շինարարական աշխատանքները ժամանակին չսկսելու միակ պատճառը եղել է ծնողների ու տվյալ կապալառու ընկերության միջև ծագած կոնֆլիկտը: Ծնողները դժգոհ էին արդեն իսկ կատարված աշխատանքներից, իսկ կապալառու ընկերությունն էլ այլևս չշարունակեց պայմանագրով նախատեսված իր պարտականությունների կատարումը:

Թե ինչո՞ւ նոր մրցույթ չհայտարարվեց նոր կապալառու ընկերություն ընտրելու համար մեր  դիտարկմանն ի պատասխան   Հովհաննիսյանն ասաց, որ  դա չի արվել զուտ ժամանակի անտեղի կորստից  խուսափելու  համար: «Հայաստանում մեկ ընկերության հետ պայմանագիրը խզելու, նոր մրցույթ հայտարարելու, նոր ընկերություն ընտրելու ու նոր պայմանագիր կապելու համար առնվազն 2-3 ամիս ժամանակ է պետք: Կոնկրետ տվյալ շինարարական ընկերության հետ ՊՆ-ն պայմանագիրը չխզեց միայն այն նպատակով, որպեսզի ավելորդ ժամանակի կորուստ չլինի: Աշխատանքները կատարում են ծնողների կողմից ընտրված վարպետներն ու բանվորները, իսկ վերոհիշյալ կապալառու ընկերությունը միայն միջնորդ է մնում ՊՆ-ի և ծնողների միջև, իսկ ավելի կոնկրետ՝ ՊՆ-ն ներկա պահին կատարվող աշխատանքների համար ծախսերի գումարները փոխանցում է այդ կապալառու ընկերության միջոցով»,- նշեց Հովհաննիսյանը:

Շինարարական աշխատանքները վերսկսելու համար ծնողների հավաքած մոտ 2 միլիոն դրամ գումարի փոխհատուցման վերաբերյալ Հովհաննիսյանը նշեց,- «Գերեզմանների շինարարական աշխատանքների համար դեռևս տղաների հուղարկավորություններից 20-25 օր անց էր ՊՆ-ն  զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին 4մլն 100 հազարական դրամ գումար փոխանցել: Սա օրենք է, և այն տարածվում է անխտիր բոլորի վրա: Զոհվածի ընտանիքը միայն այն դեպքում չի ստանում տվյալ գումարը, եթե զոհվածը հանգչում է Եռաբլուրում: Սակայն, երբ որոշվեց Շիրակի գերեզմանատանը պանթեոն ստեղծել, չնայած այն հանգամանքին, որ տվյալ գերեզմանոցում հանգչող տղաների ծնողներն արդեն ստացել էին վերոհիշյալ գումարը, ՊՆ-ն ցանկություն հայտնեց հոգալ նաև պանթեոնի ողջ շինարարության ծախսերը,  բացառությամբ գերեզմանաքարերի: Ոչինչ չի փոխվել, ՊՆ-ն, հավատարիմ իր խոստմանը, ներկա դրությամբ ամբողջովին վճարում է կատարվող աշխատանքների ծախսերը: Իսկ գերեզմանաքարերի համար ծնողներն արդեն ստացել են օրենքով հասանելիք գումարը, չհաշված, որ ամեն ընտանիք 1,5 -2 մլն դրամ գումար էլ տարբեր հանգանակումներից  է օգնություն ստացել: Նաև նախնական պայմանավորվածություն կար, որ Գյումրու քաղաքապետարանը պիտի հոգա գերեզմանաքարերի ծախսերը, բայց այս մասով ներկա պահին կոնկրետ ինֆորմացիա չունեմ: Իսկ այն, որ ՊՆ-ն միայն բարձրացված աղմուկից հետո է միայն միջամտել այս հարցին՝ սխալ է: Ամեն ինչ ի սկզբանե եղել է հենց ՊՆ-ի նախաձեռնությամբ: Տղաների ընդհանուր գերեզմանոցի փոխարեն պանթեոն կառուցելու գաղափարն ու ցանկությունը անձամբ նախարարինն է եղել»:  

Այս պատմության  մասնակից երեք կողմերից երկուսի՝  զոհվածների ծնողների ու ՊՆ-ի հետ մեզ հաջողվեց կապ հաստատել ու ստանալ հասարակությանն անհանգստացնող մի շարք հարցերի պատասխաններ: Սակայն երրորդ կողմը՝ այն է կապալառու ընկերությունը, որը թերացել է իր պարտականությունների կատարման մեջ,  շարունակում է  «անհասանելի»   մնալ և նրա տնօրենի հետ կապ հաստատել դեռևս չի հաջողվում: BlogNews-ի առաջիկա նպատակն է լինելու անպայման կապ հաստատել կապալառու ընկերության  ղեկավար ոմն Սարգիս Կոսեյանի հետ  ու վերջապես հարցնել,  թե ինչպե՞ս եղավ, որ զոհվածների գերեզմանների շինարարությունը ընկերությունը վստահեց ոչ կոմպետենտ  ու  անփորձ շինարարներին, ովքեր, տղաների ծնողների հավաստմամբ, խոստովանել էին, որ նմանատիպ շինարարական աշխատանք նախկինում երբեք չեն արել:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան