ՀՀ ԱԻ նախարարությունը Շիրակում ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր ամպ
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հակակարկտային թվով 3 կայանքներից Շիրակի մարզի Բասեն, Մեղրաշեն, Փանիկ համայնքների տարածքներում օգոստոսի 26-ին Ժամը 16.37-ից մինչև 16.48-ը ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 150 կրակոց:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։