Հայուհիների թույլ տված ամենատարածված հակաթրենդները. Մեկնաբանում է ոճաբան Արայիկ Գաբաջյանը
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Վերջին տարիներին ոճաբանները հաճախ եմ նշում, որ հայուհիները սկսել են ավելի նորաձեւ հագնվել ու հետեւել սեզոնային թելադրանքներին: Սակայն այս միտումը չի խանգարում նկատել նաեւ, որ երբեմն հայ աղջիկները սխալ են կրկնում դիզայներների առաջարկած հիթերն ու արդյունքում աչքի են ընկնում ոչ թե նորաձեւ ոճով, այլ հակաթրենդներով:
Life.panorama.am-ի հետ զրույցում ոճաբան Արայիկ Գաբաջյանը առանձնացրել է հայուհիների թույլ տված ամենատարածված հակաթրենդները:
Գույներ
Մեր երիտասարդությունը երբեմն շատ սխալ է իրականցնում գույների համադրությունը: Կոնկրետ այս սեզոնին նրանք թրենդային գույներ դեղինը, վարդագույնը համադրում են սեւի հետ, որն այս դեպքում հակաթրենդ է համարվում գարուն-ամառա հավաքածուների համար: Մեր ազգի մենթալիտետից ելնելով, կարծես թե չենք կարողանում հրաժարվել սեւ կամ մռայլ գույներից: Սեւը շատ պաշտպանողական գույն է, որի օգնությանը հայերը շատ են դիմում: Սա իսկապես մեծ խնդիր է, քանի որ հայուհիները կարող են, ինչպես նշեցի, հագնել վարդագույն բլուզ, բայց այն համադրեն օրինակ սեւ տաբատով կամ գոնե սեւ կոշիկով, ինչն ուղղակի փչացնում է ողջ նորաձեւ տեսքը: Սեւը ինքնին որպես առօրյայում օգտագործվող գույն՝ հակաթրենդ է համարվում, իհարկե, խոսքը չի վերաբերվում դասական սեւ զգեստներին, որոնք երեկույթների ժամանակ կարող են շքեղ տեսք հաղորդել: Սեզոնի նորաձեւության բարձրակետում են կապույտի եւ կանաչի ճիշտ համադրությունը, որը եւս միշտ չէ, որ ճիշտ երանգներով է օգտագործվում:
Շարունակությունը՝ այստեղ