Թթուջուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 34 RS 942 պ/հ (վարորդ՝ 1986 թ. ծնված Տ. Ղ.) ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, դուրս եկել երթևեկելի հատվածից և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.59-ին, մարվել՝ 01.14-ին: Այրվել է մեքենայի շարժի հատվածը՝ ամբողջությամբ, և սրահը՝ մասամբ: