Ուղեւորները սոցցաներում զետեղել են Boeing-ի՝ թռիչքի ժամանակ պայթած շարժիչի լուսանկարները
ՀասարակությունՄիացյալ Նահանգների Southwest Airlines ավիաընկերության չվերթը Նոր Օռլեանից մեկնում Էր Օռլանդո, երբ ուղեւորները շարժիչի հետ կապված խնդիրներ են նկատել: Համացանցում զետեղված լուսանկարներում երեւում Է ինքնաթիռի շարժիչի ճակատային մասի բացակայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարում Է, որ շարժիչի պայթյուն չի եղել: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը կատարում Է շարժիչի վնասման պատճառների հետաքննություն:
Հանրանավը հարկադրական վայրԷջք Է կատարել Ֆլորիդայի նահանգի Փենսաքոլա քաղաքում:
Southwest Airlines ավիաընկերության օդաչուների ասոցիացիան Twitter-ում զետեղել Է ինքնաթիռի վնասված շարժիչի լուսանկարը:
Ավիապատահարի հետեւանքով 99 ուղեւորներից եւ անձնակազմի հինգ անդամներից ոչ ոք չի տուժել:

