Արարատի մարզում երկու տարեկան երեխան ընկել է ջրանցքը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 29-ին ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում 2 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: