2016թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշմանդամություն ունի 202 800 անձ, 8 016-ը երեխաներ են. ԱՎԾ
Հասարակություն2016թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) ընդգրկված են եղել 202 800 հաշմանդամություն ունեցող անձինք:
Ըստ ԱՎԾ-ի՝ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցողների թիվը կազմում է 8 016, որից իգական սեռի են 2 514-ը: 18-ից մինչև 40 տարեկան 26 035 է, որոնցից 8 387 կին է: Այս տարիքային խմբից անժամկետ հաշմանդամություն ունի 19 297 անձ: 101 098 անձ 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի է:
2016թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամ երեխաների թիվը կազմում է 8 016, որոնցից 2 514-ը աղջիկներ են: