Գեորգին եւ Մարիամն ամենատարածված անուններն են Վրաստանում
ՀասարակությունՎրաստանում 2016 թվականի սկզբից նորածինների շրջանում ամենատարածված անունները տղաների համար դարձել Է Գեորգին, իսկ աղջիկների համար՝ Մարիամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալությունը:
Տարեսկզբից Վրաստանում լույս աշխարհ Է եկել 37 հազար 115 փոքրիկ, նրանցից 19 հազար 13-ը տղաներ են եւ 18 հազար 102-ը՝ աղջիկներ:
Մարիամ են անվանել 1775 աղջիկների, Գեորգի՝ 1347 տղաների: Տարածված արական անուններից են նաեւ Անդրիան (1318), Գաբրիելը (1255), Լուկան (931), Ալեքսանդրեն (876), Դեմետրեն (795):
Իգական սեռի անուններից տարածված են Էլենը (1166), Բարբարեն (1120), Անաստասիան (971):
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2016 թվականին Վրաստանում ավելի շատ տղաներ են ծնվել (51 տոկոս), քան աղջիկներ (49 տոկոս):