Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»


Հայաստանում ըմպելիքի եւ ծխախոտի արտադրության ծավալը հուլիսին զգալիորեն կրճատվել է

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է 2016-ի հուլիսին «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը» զեկույցը: Նախկինում ԱՎԾ հրապարակած նախնական տվյալներն արդեն իսկ թույլ էին տալիս հայրենական տնտեսության վիճակի որոշակի վատացման եզրակացության հանգել: 

Նախ նշենք, որ տարեկան կտրվածքով Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը երկրորդ եռամսյակում կազմել է ընդամենը 1,5 տոկոս՝ նախորդ եռամսյակի 4,5 տոկոսի դիմաց: ՀՆԱ անկում է գրանցվել գյուղատնտեսության, շինարարության, առեւտրի ճյուղերում: Հուլիսին իրավիճակը չի լավացել. նշված ճյուղերում արտադրանքի ֆիզիկական ծավալը կրճատվել է: Դրան հավելվել է արդյունաբերական արտադրանքի արտադրության աճի նկատելի դանդաղումը՝ մինչեւ 2,8 տոկոս (հունիսին գրանցվել էր 8,9 տոկոս):

Հաշվետու ամսվա ընթացքում «ուշագրավ» իրավիճակ է ստեղծվել արդյունաբերության ոլորտում: Լեռնահանքային արդյունաբերության արտադրանքի եւ բաց հանքավայրերի մշակումների ֆիզիկական ծավալն աճել է 20,6 տոկոսով, իսկ ահա մշակող արդյունաբերության ֆիզիկական ծավալը 4,0 տոկոսով նվազել է: Արդյունքում արդյունաբերության ընդհանուր ցուցանիշի վրա այս ճյուղերից յուրաքանչյուրի ազդեցությունը հավասարապես է արտահայտվել՝ 2,8 տոկոսով: Սակայն առաջին ճյուղի դեպքում դրական նիշով, իսկ երկրորդի՝ բացասական: Վերջնարդյունքում համատեղ ազդեցությունը զրոյական է դարձել: Դա, սակայն, չի նշանակում, որ «զրոյացվել» են նաեւ մշակող արդյունաբերության խնդիրները:

Հուլիսին ըմպելիքների արտադրության ֆիզիկական ծավալը կրճատվել է 20,6 տոկոսով, իսկ ծխախոտի՝ 22,7 տոկոսով: Ինչպես հայտնի է, այդ ճյուղերի (ալկոհոլային ըմպելիքներ եւ սիգարետ) արտադրանքի զգալի մասն արտահանվում է: Այնպես որ, երկնիշ անկումը կապված է այդ ապրանքատեսակների արտահանման խնդիրների հետ:

Բացառված չէ, որ միաժամանակ նվազել է նաեւ այդ ապրանքատեսակների իրացումը ներքին շուկայում: Հուլիսին հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 6,4 տոկոսով: Ըստ որում՝ խանութների շրջանառությունը կրճատվել է 0,4 տոկոսով, իսկ, օրինակ, «առեւտրի այլ օբյեկտներում»՝ 28,3 տոկոսով: Նշված «այլ օբյեկտները» հիմնականում վառելիքի՝ բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի վաճառքով են զբաղվում:

Ուշագրավ է, որ ավտոմեքենայի վաճառքի ֆիզիկական ծավալը (ներառյալ ավտոպահեստամասերի վաճառքը եւ վերանորոգման ծախսերը) ընթացիկ տարվա ընթացքում անշեղորեն աճում է: Հունվար-հուլիսին, օրինակ, վիճակագրական տվյալներով 12,5 տոկոսի աճ է գրանցվել, այդ թվում հուլիսին՝ գրեթե 30 տոկոսով:

 

Սմբատ Գրիգորյան

 

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում