Սեւակ Ամրոյանը՝ փեսա
LifestyleBravo.am-ը գրում է.
Սեւակ Ամրոյանը ժողովրդական հայտնի «Յար, բոյիդ մեռնեմ» երգը կներկայացնի նոր մատուցմամբ: Երգիչը BRAVO.am-ին հայտնել է, որ երգի հիման վրա օրեր առաջ նկարահանված տեսահոլովակի հերոսի՝ փեսայի կերպարում ինքն է, հարսնացուին էլ մարմնավորել է պարուհի Էլեն Սանդալջյանը.«Սյուժեի հիմքում ոչ թե հարսանիքն է, այլ զույգի սերն ու փոխհարաբերությունը, պարզապես կան նաեւ հարսանեկան կադրեր»։
Սեւակ Ամրոյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Ժողովրդական երգը գործիքավորել է Գարեգին Առաքելյանը, միքսն ու մասթերինգն արել է ԴերՀովան.«Այս երգը ժամանակին շատ են կատարել. հին ֆոլկլորը ներկայացնում ենք նորովի։ Ընկերներիս հետ ուզում ենք վեր հանել ազգագրական ու ժողովրդական երգերը, ինչի պակասը զգացվում է։ Նպատակ ունենք մոռացված երգերը տարածել, ինչո՞ւ չէ, նաեւ կոմերցիոն դարձնել»,-ասել է նա:
Շարունակությունը՝ այստեղ: