Դոլարի, եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աննշան նվազել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կազմել է 474.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.90 դրամ (նվազել է 0.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.82 դրամ (աճել է 5.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.27 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 286 դրամ, ոսկի՝ 19,981.3 դրամ, պլատին՝ 16,024.72 դրամ։