ՊԵԿ-ն օգոստոսին հավաքագրել է ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտ
ՏնտեսությունՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է օգոստոս ամսվա և ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը: 2016թ.-ի օգոստոս ամսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժնից:
2016թ. ութ ամիսների արդյունքներով պետական բյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 692.0 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում, այս ցուցանիշը 3 մլրդ դրամով ավելի կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ս.թ. նույն ժամանակահատվածի հարկային եկամուտների ավելի քան 3 մլրդ դրամ նվազումը: Ընթացիկ տարում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպի վրա ազդող հիմնական գործոններն են.
1.Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումների ծավալների անկումը, ներմուծումների կառուցվածքի փոփոխությունը` հատկապես երրորդ երկրներից մարդատար ավտոմեքենաների ներմուծումների մասով:
2.Մի քանի խոշոր ոլորտներում, այդ թվում մետաղների միջազգային գների անկմամբ պայմանավորված մետաղական հանքերի և կապի ոլորտում նոր տեխնոլոգիաներով պայմանավորված շրջանառությունների անկման հետևանքով հարկային եկամուտների նվազումները: