Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Նոր շրջափուլ ենք մտնում ավելի ուժեղ և զարգացած Արցախի տեսլականով. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունը 25 տարեկան է: Այն իր քառորդդարյա պատմությունը կերտել է հաղթահարելով բազում դժվարություններ, հիմա էլ շարունակում է իր ուղին դեպի նոր ձեռքբերումներ: Արցախի անկախության 25 տարիների ընթացքում արձանագրված թերացումների, հաջողությունների ու ապագայի տեսլականի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

- Պարոն վարչապետ, որո՞նք են 25-ամյա անկախություն ունեցող Արցախի Հանրապետության երեք կարևոր ձեռքբերումները:  

- 25 տարում հետևյալ ձեռքբերումները կառանձնացնեի. առաջինը՝ հայոց կանոնավոր բանակը, որն այսքան ժամանակ ապահովել է մեր խաղաղությունը, երկրորդը՝ անկախության սերունդը, որն արդեն վճռորոշ դերակատարում է ունենում հայրենիքի անվտանգության ապահովման և ընդհանուր զարգացման գործում, երրորդը՝ սոցիալ-տնտեսական շոշափելի զարգացումը, որի շնորհիվ զգալիորեն աճել է բնակչության բարեկեցության մակարդակը՝հիմնականում հաղթահարելով աղքատությունը և ՀՀ ու ԱՀ բնակչությունների բարեկեցության միջև առկա նշանակալի տարբերությունը:

- Կնշե՞ք նաև 3 խոչընդոտներն ու դժվարությունները, որոնք դեռևս չեն հաղթահարվել այս տարիներին:

- Գլխավոր խոչընդոտը հակամարտության չլուծված լինելն է, որը մեզ համար դարձել է սովորական իրավիճակ՝ ստիպելով լուծումներ գտնել այդ պայմաններում: Երկրորդ դժվարությունը Արցախի ժողովրդագրական աճի ոչ ցանկալի մակարդակն է, ինչն իր ազդեցությունն է թողնում թե՛ անվտանգության և թե՛ տնտեսության վրա: Երրորդ խոչընդոտը կհամարեի ներդրումների և էժան ու երկար փողերի պակասը տնտեսությունում, որը պայմանավորված է գլխավորապես հակամարտության առաջացրած ռիսկերով ու հանրապետության միջազգային մեկուսացվածությամբ:

- Արցախի տնտեսական կյանքում ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել առաջիկա տարիներին:

- Կարծում եմ՝ առաջիկա տարիների հեռանկարը քննարկելուց առաջ, նախ, պետք է գնահատենք վերջին տարիների ընթացքում տնտեսության մեջ ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները, քանի որ բոլոր տեսակի կանխատեսումները պետք է հիմնված լինեն ստեղծված նախադրյալների վրա: Իսկ այսօր, ի հեճուկս բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունների, Արցախն ունի զարգացող տնտեսություն:

Հաշվի առնելով հանրապետության ունեցած բնական ռեսուրսները՝ կառավարությունը հստակ նախանշել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունները, այն է՝ հիդրոէներգետիկա, գյուղատնտեսություն, վերամշակող արդյունաբերություն, զբոսաշրջություն և հանքահումքային արդյունաբերություն: Իհարկե, դա չի նշանակում, որ տնտեսության այլ ուղղություններում մենք բավարար հնարավորություններ չենք տեսնում, պարզապես ժամանակի ու ներդրումների խնդիր է: 

Այսօր, սակայն, առաջին հերթին թվարկված ուղղություններում մեր կողմից, որպես առաջնահերթ փոփոխություն, դիտարկվում է նոր տեխնոլոգիաների ներդրումը: Հատկապես գյուղատնտեսության ոլորտում Արցախը չիրացված շատ մեծ հնարավորություններ ունի, և արդի տեխնոլոգիաների ներդրումը այդ բնագավառում կարող է դրական առումով լուրջ փոփոխություններ արձանագրել: Ասվածի համատեքստում պետք է նշեմ, որ պետական մակարդակով արդեն առաջին համալիր քայլերն են արվում: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ոռոգման արդի համակարգերի տեղադրման ծրագրերին և Շուշիի տեխնոլոգիական հա մալսարանի հիմնադրմանը, որի հետ մեծ հույսեր ենք կապում:

Որպես վարչապետ՝ միանշանակ այն կարծիքին եմ, որ եթե ակնկալում ենք տնտեսության շարունակական զարգացում, ապա պետք է հետևողական կերպով արդիականացնենք այն, այսինքն՝ ակտիվորեն ներդնենք ժամանակակից տեխնոլոգիական համակարգեր: Այն ոչ միայն բարձրացնելու է ապրանքի արտադրման արդյունավետությունը ծավալի առումով, այլև որակի տեսակետից դարձնելու է ավելի մրցունակ: Դրան զուգահեռ, փորձելու ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել կիրառական գիտություններին, որոնք կերաշխավորեն տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացումը:

Նոր զարգացումներ են սպասվում նաև հիդրոէներգետիկայի ոլորտում: Այս ուղղությամբ վերջերս հասնելով էլեկտրաէներգիայի լրիվ ինքնաբավության՝ մենք աստիճանաբար անցում ենք կատարում վերականգնվող պաշարների արդյունավետ շահագործման միջոցով էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությանը: Դա մեզ հաջողվելու է նոր հիդրոէեկտրակայաններ կառուցելու շնորհիվ. օրինակ՝ ամիսներ առաջ օտարերկրյա ներդրումով մեկնարկել ենք ՀՀ և ԱՀ ողջ պատմության ընթացքում բացառիկ մի ծրագիր՝ արհեստական ջրամբարի և դրա վրա աշխատող ՀԷԿ-ի կառուցում: Այսպիսի հավակնոտ ծրագրերի դեռ ականատես կլինեք մոտակա տարիներին:

- Արցախի վերաբնակեցման հարցն արդիական է երկրի կայացման առաջին իսկ օրերից, մինչ օրս ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս իմաստով: Չենք կարող շրջանցել նաև Թալիշի բնակչության խնդիրները: Ի՞նչ պայմաններում են նրանք այժմ գտնվում: Գյուղը որքանո՞վ է բնակեցված, ի՞նչ է արվում գյուղի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար: 

- Տարբեր առիթներով բազմիցս նշել եմ, որ վերաբնակեցումն Արցախի կառավարության առաջնահերթ ծրագրերից է: Սակայն այսօր հիմնական խոչընդոտը ֆինանսական սուղ ռեսուրսներն են. լայնածավալ վերաբնակեցում հնարավոր չէ իրականացնել միայն Արցախի պետական բյուջեի միջոցներով: Մեր ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են, որոնցով, ի հավելում պետական սոցիալական պարտավորությունների իրականացման, պետք է գործող բնակավայրերն ապահովենք անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ դպրոց, մանկապարտեզ, ճանապարհներ և այլն:

Այնուամենայնիվ, բացի պահպանման ու զարգացման ծրագրերից, վերաբնակեցման գոտիներում մենք նաև որոշ քանակի տներ ենք կառուցել և ընդունել նոր ընտանիքների: Այդպիսի ծրագրերի շնորհիվ հատկապես Քաշաթաղի բնակչությունը զգալի աճ է գրանցել 2000-ականների կեսերի նշանակալի արտագաղթից հետո: Ենթակառուցվածքների բարելավման և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ հաջողություններ ունենք նաև Շահումյանի շրջանում, բայց, ինչպես նշեցի, ի վիճակի չենք վերաբնակեցման լայնածավալ ծրագրեր իրագործել: Ուստի, Արցախի ակտիվ վերաբնակեցումը կհամարեի համահայկական խնդիր, պետք է ազգովի միավորվենք ու փորձենք զարկ տալ Արցախի ժողովրդագրական աճին: Իսկ եթե փորձում ենք այդ ծանր խնդիրը թողնել միայն մեր պետբյուջեի վրա, ապա անհնար է լինելու  ակտիվացնել գործընթացը, ընդամենը ներկա տեմպերը կարող ենք պահպանել:

Ինչ վերաբերում է Թալիշի խնդրին, ասեմ, որ տարհանված բնակչության վերադարձի հետ կապված կա հոգեբանական խնդիր: Այդ գյուղն արդեն երկրորդ անգամ է նման իրավիճակում հայտնվել, մարդիկ տեսել են, թե ինչ է փախուստն ու երեխայի լացը, և, հետևաբար, վերադառնալու հետ կապված վախեր ունեն: Կարծում եմ՝ Թալիշն իր առօրյային վերադարձնելը ժամանակի խնդիր է եւ ինչ-որ տեղ կախված է իրավիճակի կայունությունից: Սակայն խնդիրը թեկուզ ժամանակավորապես կարգավորելու համար կառավարությունը թալիշցիներին առաջարկել է մեկ այլ՝ Ալաշան բնակավայրում շարունակել իրենց կենսագործունÕ �ությունը, որտեղ պետության կողմից բնակիչներն ապահովվել են բնակարաններով և անհրաժեշտ կենցաղային ապրանքներով: Առաջարկին արդեն իսկ դրական են արձագանքել բազմաթիվ թալիշցիներ:

- Արցախի հետ կապված թերևս ողջ հայությանը հուզող հարցերից է շփման գծի արդիականացումը: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել ապրիլից հետո:

- Ապրիլյան պատերազմից հետո ավելի ընդգծված խնդիրները կարգավորելու համար կառավարությունն ուղղել է թե՛ հայության տրամադրած գումարները, և թե՛ մեր ամբողջ միջոցները առաջնագծի ինժեներական և տեխնիկական վերազինման աշխատանքներին:

Կառուցում ենք տասնյակ կիլոմետրերով փոս ճանապարհներ, առաջնագիծն ապահովում ենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներով, անցկացնում ենք ջրագծեր, դիրքերում դիտարկման արդի համակարգեր ենք տեղադրում, ձեռք ենք բերում ժամանակակից այլ սարքավորումներ, որոնք զինվորների ծառայությունը դարձնում են ոչ միայն ավելի հարմարավետ, այլև՝ ավելի անվտանգ ու ապահով:

Կատարված աշխատանքները բազմաթիվ և բազմապիսի են, և այս ընթացքում տարբեր միջոցներով փորձել ենք այդ ամենը ներկայացնել մեր հանրությանը ՝ իհարկե, պահպանելով ռազմական գաղտնիքները: Ավելացնեմ, որ աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և անհրաժեշտ բոլոր միջոցներն ուղղվելու են  ավելի ամուր և ապահով առաջնագիծ ունենալու գործին: Իսկ աշխարհասփյուռ հայությունը որքան ակտիվորեն աջակցի դրանց իրագործմանը, այնքան ավելի շուտ արդյունքները տեսանելի կլինեն:

- Ինչո՞վ են առաձնանալու Արցախի Հանրապետության 25-ամյակի միջոցառումները, սեպտեմբերի 2-ի տոնակատարությունների համար ամեն ինչ պատրա՞ստ է:

- Այո՛, ամեն ինչ պատրաստ է, և միջոցառումները կազմակերպում ենք հավուր պատշաճի: Մյուս կողմից, փորձել ենք, իրավիճակից ելնելով, առաձնապես ճոխություններ թույլ չտալ:Կարծում եմ՝ այս դեպքում ունեցած արժեքների գնահատումն ամենակարևորն է: Այդ համատեքստում, հանրապետության նախագահի կողմից տոնական պարգևատրում է եղել, որտեղ մեկ անգամ ևս գնահատվել են Արցախին իրենց ծառայությունները մատուցած մարդիկ՝ զինվորականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, բարերարներ և հայ ժողովրդի բարեկամներ:

Մենք նոր շրջափուլ ենք մտնում, նոր քառորդ դար, որտեղ մեր տեսլականը մեկն է՝ ավելի ուժեղ և զարգացած Արցախի կառուցումը:

- Ո՞րն է Ձեր պատգամն Արցախյան պատերազմի, վերջին երկու տարիներին սահմանին լարվածության սրացման ու ապրիլյան դեպքերի միջով անցած հայերին` ՀՀ և ԱՀ քաղաքացիներին:

- Պատգամս այն է, որ մեր պայքարը սրբազան է, քանի որ հայրենիքի և մեր ազգային արժանապատվության համար է. հետևաբար, զուր չի թափվել մեր քաջորդիների արյունը, ինչի շնորհիվ այժմ արարում ենք անկախ ու խաղաղ երկնքի տակ: Ուստի, բոլորիս պարտքն է շարունակել այդ սուրբ գործը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ճակատներում պայքարելով հայրենիքի անվտանգության ու զարգացման համար:

- Ինչպիսի՞ն եք երազում տեսնել Արցախն ու արցախցուն արդեն անկախության 30-ամյակի նախաշեմին (կտրուկ փոփոխություններ չլինելու պարագայում):

- Երազում եմ տեսնել Արցախը 5 տարուց էլ ավելի հզոր բանակով, ավելի երաշխավորված խաղաղ երկնքով, զգալիորեն ավելի շատ բնակչությամբ, ավելի կայուն և արագ զարգացող տնտեսությամբ, բարեկեցության կրկնակի բարձր մակարդակով ու ավելի որակյալ կրթական համակարգով:

Գիտակցում եմ, որ երբեմն երազանքներն իրականացվում են մասնակիորեն, սակայն դա մեզ չպետք է խանգարի դրանց ընդառաջ շարժվելու մեր ամենօրյա երթում: Ուստի, մենք կազմ ու պատրաստ ենք հաղթահարել 30-ամյակի բարձունքը և այնտեղից հետադարձ հայացք ձգել մեր ձեռքբերումներին ու բացթողումներին:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան