Անցած գիշեր Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 70 անգամ
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումսեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: