Դոլարի, ֆունտի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կազմել է 474.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.61 դրամ (աճել է 1.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 629.75 դրամ (աճել է 0.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.22 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 286.06 դրամ, ոսկի՝ 19,985.09 դրամ, պլատին՝ 16,027.76 դրամ։