Երևանում տեղի ունեցավ երգահան Էդուարդ Թումանյանի ձայնասկավառակի շնորհանդեսը
ՄշակույթԵրևանում հետմահու տեղի ունեցավ երաժիշտ Էդուարդ Թումանյանի ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Ինչպես ասում են Էդուարդին ճանաչած մարդիկ` նա հասարակական հավաքների կորիզն էր, տաղանդավոր և սիրված երաժիշտ»,- նշեց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Ձայնակավառակը ձայնագրվել է Էդուարդ Թումանյանի որդի` Արմեն Թումանյանի նախաձեռնությամբ: Ընդգրկված են հեղինակի վեց ստեղծագործություններ, որոնք հիմնականում գրվել են 60-ականներին:
Էդուարդ Թումանյանը ծնվել է 1929թ.: Հիմնադրել է ջազ-էստրադային առաջին նվագախմբերից մեկը: Խումբը ելույթներ է ունեցել նախկին Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում և մեծ հաջողությունների է հասել: Նա բազմաթիվ սիրված երգերի հեղինակ է: Հատկապես հայտնի է երաժշտի «Այլ աչեր» երգը:
էդուարդ Թումնյանը կյանքից հեռացել է 2005թ. օգոստոսի 2-ին: