ՀՀ վարչապետը հանձնարարել է ներկայացնել Հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկումների վերջնական արդյունքները
ՏնտեսությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները՝ ներկայացված Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես, անդրադարձ է արվել նախագծի մի շարք դրույթների մասով ստացված առաջարկություններին, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու դիտողությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ամփոփել լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի շուրջ քննարկումները և վերջնական արդյունքները ներկայացնել կառավարություն: