Անցած տարի արձանագրված տնտեսական աճը թղթի վրա է մնացել. «Չորրորդ իշխանություն»
Տնտեսություն«Խոսելով տնտեսական աճի «տեմպի նվազման» մասին՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, թե պատճառներից մեկն էլ այն է, որ որոշ ընկերություններ «արձակուրդ են գնացել, քանի որ արտադրության պաշար են ունեցել, և արտադրության ծավալ չեն ավելացրել։
«ՉԻ» -Կոպիտ ասած՝ սա նշանակում է, որ անցած տարի արձանագրված տնտեսական աճը թղթի վրա է մնացել, որովհետև ո՞ւմ է պետք այն արտադրանքը, որը հնարավոր չէ իրացնել, և «արտադրության պաշարը» մնում է պահեստներում։ Իսկ թե ինչու են այդքան շատ արտադրել՝ հականալի է։ Հիշո՞ւմ եք, թե բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ ոգևորությամբ էին խոսում ԵՏՄ «170 միլիոնանոց շուկայի» մասին։ Իսկ արդյունքը եղավ այն, որ շատ ձեռնարկություններ տարվա ամենաթեժ շրջանում «արձակուրդ գնացին»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։