Արմեն Մուրադյանը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նիստին
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այց կկատարի Դանիայի Թագավորություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Մուրադյանը Կոպենհագենում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նիստին: