Շիրակի մարզում տղան սպանել է մորը
ՀասարակությունՇիրակի մարզի Լուսաբաց համայնքի ղեկավարից ոստիկանության Անիի բաժնում սեպտեմբերի 3-ին` ժամը 2-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ 1985 թ. ծնված Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 1964 թ. ծնված Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:
Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն: