ՀՀ բնակչության պաշտպանության համակարգի 25-ամյակի կապակցությամբ ԱԻՆ մի շարք աշխատակիցների շնորհվեցին պարգեւներ
ՀասարակությունՀՀ բնակչության պաշտպանության համակարգի 25-ամյակի, ինչպես նաեւ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մի շարք աշխատակիցների շնորհեց կոչումներ, ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԻ, ՀՀ պաշտպանության նախարարությունների, ՀՀ գլխավոր դատախազության եւ այլ պարգևներ:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալգեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը վստահորեն նշեց, որ 25 տարում համակարգում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել:
«Արտակարգ» քաղաքում ստեղծվել է մի համակարգ, որն իր մեջ ներառում է կանխարգելման, կանխատեսման, արձագանքման, վերականգնման բոլոր ծառայությունները` հիդրոմետ, փրկարար, սեյսմիկ, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը եւ այլն: Այս համակարգը հնավորություն է տալիս ունենալ այն, ինչ չենք ունեցել 25 տարի առաջ. այն, ինչ Սպիտակի երկրաշարժի ժամանակ տեսանելի էր` մեր անիրազեկությունը, անպատրաստվածութունը: Այսօր մենք ունենք ճգնաժամային կառավարման ճկուն պետական համակարգ, փրկարարական հզոր ծառայություն, որը ճանաչված է շատ երկրներում: Փ րկարար ծառայության ձեռքբերումներից զատ՝ մենք ունենք ձեռքբերումներ նաեւ այլ ոլորտներում: Աշխատանքներ են տարվում հակակարկտային ծառայությունն արդյունավետ դարձնելու ուղղությամբ, ինչպես նաեւ բնակչության պատրաստվածության եւ իրազեկվածության ոլորտումներում»,-ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
Կադրերի վարչության հրահանգիչ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Լիլիթ Մանասյանը նույնպես արժանացել է պատվոգրի: Նա ԱԻՆ փրկարար ծառայության համակարգում աշխատում է արդեն 4 տարի:
«Այս պարգեւը պարտավորեցնում է էլ ավելի լավ աշխատելու եւ ջանքեր ներդնելու, որպեսզի փրկարար ծառայության աշխատանքները ավելի լավ կանոնակարգվեն: Ինձ համար պատիվ է լինել փրկարար ծառայող, կրել փրկարարի կոչում: Մեր համակարգում ունենք շատ կին փրկարար ծառայողներ, ովքեր իրենց աշխատանքը նույնպես պատվով են կատարում եւ արժանանում են պարգեւների»,-նշեց փրկարար ծառայության կադրերի վարչության հրահանգիչը: