Եղանակը Հայաստանում
ՀասարակությունՀայաստանի տարածքում սեպտեմբերի 6-ին առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին սպասում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն եւ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,
Կոտայքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,
Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,
Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,
Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +21+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +28+32,
Արարատում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +30+32,
Արմավիրում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+21, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +20+25,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +21+24: