Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Երևանում տեղի ունեցավ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգստի արարողությունը

Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորք) այսօր երեկոյան տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հոգեհանգստի արարողությունը:

Արարողությանը ներկա էին բազմաթիվ գրողներ, արվեստագետներ, քաղաքական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, Հրաչյա Թամրազյանի հարազատները, ընկերները, նրա ստեղծագործությունների երկրպագուները:

«Իմ առաջին ուսանողներից էր. համեստ, կիրթ, նվիրված երիտասարդ: Հրաչյայի ավարտելուց հետո  մտերիմ բարեկամներ դարձանք: Գիտելիքների հարուստ պաշար ուներ. շատ լուրջ էր վերաբերվում իր աշխատանքին: Գիտական խոր ուսումնասիրություններ էր կատարում միջնադարյան գրականության ոլորտում: Ինձ համար Հրաչյա Թամրազյանը մեծ բանաստեղծ էր, որի ստեղծագործությունների կարիքն այսօր կա: Նա ամբողջական պոեզիա էր ստեղծում:

Արտակարգ թարգմանություններ է կատարել: Բարձր մարդկային արժանիքներ ուներ: Նրա համար կարևոր էին գրականությունը, արվեստը և մարդկային հարաբեր ությունները: Ես կորցրեցի իմ հոգու ընկերոջը»,- ընդգծեց բանաստեղծ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ էդոյանը:

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանի համար Հրաչյա Թամրազյանն այն քիչ հայ գրողներից է եղել, որոնց բոլոր գրքերն ինքը կարդացել է և նրանց մասին դիմանկարային հոդվածներ գրել: Նիկողոսյանի խոսքով՝ Հրաչյան առաջին իսկ հանդիպումից փշրում էր բոլոր արգելքները և անմիաջական շփում հաստատում մարդկանց հետ:

«Շատ ազնվազարմ տեսք ուներ. ասես մեր ժամանակների մարդ չլիներ: Եթե հոգնած, ձանձրացած, զայրացած լինեիր,  Հրաչյայի կողքին նստելով,  կարող էիր միանգամից հանգստանալ: Նրա մշտական որոնումները պոեզիայի անդաստանում, նրա Նարեկյան դպրոցի շուրջ արժեքավոր ուսումնասիրություններն իմ գիտական և գրականագիտական կյանքից անպակաս են եղել: Հրաչյա Թամրազյանի մահն իսկապես մեծ կորուստ է գիտական և գրականագիտական աշխարհի համար»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը: 

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Հրաչյա Թամրազյանը  մտավորական էր, ով մեծ դեր է խաղացել հայագիտության բնագավառում իրականացվող հետազոտությունների զարգացման գործում: 

«Թամրազյանը կարողացավ  Մատենադարանը նոր նվաճումների հասցնել: Աշխարհի տարբեր գիտական կենտրոնների ներկայացուցիչներ հիացած էին այն ձեռքբերումներով, որոնք Մատենդարանն ունեցավ Հրաչյա Թամրազյանի տնօրինության ընթացքում: Նրա մահը բոլորիս համար մեծ կորուստ է»,-նշեց Մարտիրոսյանը:

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 5-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։

Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցրել է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։

Նա բազմաթիվ մենագրությունների, գիտական հոդվածների և տարբեր ոլորտներում կատարած ուսումնասիրությունների հեղինակ է: Նրա թեկնածուական և դոկտորական թեզերը նվիրված են Գրիգոր Նարեկացու ստեղծագործության և կյանքի ուսումնասիրությանը:

Հրաչյա Թամրազյանը կյանքից հեռացել է սեպտեմբերի 3-ին ծանր և երկարատև հիվանդության դեմ պայքարելուց հետո:

 

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան