2015թ. հանրապետությունում հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս. ԱՎԾ
ՀասարակությունԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015թ-ին հանրապետությունում մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների քանակը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներից 4-ը հաշվառվել է Երևանում, 3-ը Լոռու մարզում և 1-ը Շիրակի մարզում, բոլորն էլ տղա երեխաներ:
Երեխաներից մինչև 14 տարեկան են եղել 5 երեխա, 14-15 տարեկան 1 և 16-18՝ 2 երեխա:
Ի դեպ, 2002թ-ին մուրացիկների և թափառաշրջիկների թիվը հանրապետությունում կազմում էր 148, որը հասցվել է 8-ի: