Բժիշկները բացահայտել են հակաբիոտիկների գլխավոր վտանգը
ՀասարակությունՆիդեռլանդացի բժիշկները ցույց են տվել, որ վաղ տարիքում հակաբիոտիկների գործածումը կապված Է հետագայում ալերգիկ հիվանդությունների առաջացման վտանգի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EurekAlert! հրատարակությունը:
Գիտնականներն անցկացրել են 1966 – 2015 թվականներին կատարված 22 գործերի մետավերլուծություն: Հետազոտությունները նվիրված Էին կյանքի առաջին երկու տարում հակաբիոտիկների ընդունման ազդեցությանը հետագայում հիվանդությունների, մասնավորապես, մաշկաբորբի եւ խոտատենդի առաջացման վրա:
Ընդամենն առաջին հիվանդության առաջացման ռիսկերի ուսումնասիրման համար ընտրվել Է շուրջ 395 հազար, իսկ երկրորդի՝ 257 հազար հիվանդ: Շուրջ 65 հազար հետազոտվողներ ունեցել են երկու հիվանդություններն Էլ:
Պարզվել Է, որ հակաբիոտիկների վաղ ընդունման պատճառով մաշկաբորբի զարգացման ռիսկը կազմել Է 15 – 41 տոկոս: Այս դեպքում խոտատենդի առաջացման հավանականությունը կազմել Է 14 – 56 տոկոս:
Այնպիսի ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառը, ինչպիսիք են մաշկաբորբը եւ խոտատենդը, գիտնականները տեսնում են աղիներում միկրոօրգանիզմների քայքայման մեջ, որի պատճառը հակաբիոտիկների գործողությունն Է: Իր հերթին դա հանգեցնում Է իմունային համակարգի ճնշման, ինչն այն խոցելի Է դարձնում ալերգիայի համար: