Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»


Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության շուրջ ընթացող բանակցությունները փակուղի են մտել

Միջազգային

Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության  համաձայնագրի (ՏԱՆԳ) շուրջ բանակցություններն արդեն ընթանում են 3 տարի, սակայն մինչ այժմ որևէ նշանակալից հաջողություն չի գրանցվել։

ՏԱՆԳ-ը միտված է լինելու աշխարհում առանց մաքսատուրքերի առևտրի ամենամեծ գոտի, որը կներգրավի 820 մլն անհատների: Ենթադրվում է, որ նախագծին ԱՄՆ-ից ու ԵՄ-ից բացի կմիանան նաև Կանադան, Մեքսիկան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան ու Իսլանդիան, ինչպես նաև ԵՄ անդամ դառնալու թեկնածու երկրները: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հայտարարել էր, որ կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը  ՏԱՆԳ-ի շուրջ բոլոր բանակցություններն ավարտին հասցնելու համար մինչև նոյեմբեր, այսինքն՝ Բարաք Օբամայի նախագահության ավարտը:

ԵՄ-ի 28 երկրները և Եվրախորհրդարանը պետք է վավերացնեն ՏԱՆԳ-ի համաձայնագիրը, նախքան այն ուժի մեջ կմտնի, սակայն վերջին շրջանում ԵՄ անդամ երկրներում դժգոհության նոր ալիք է բարձրացել:

Համաձայնագրին դեմ երկրները գտնում են, որ այն բացառապես բխում է որոշ ընկերությունների շահերից, որոնց ձեռնտու է Եվրոպայում վերահսկողության թուլացումը։ Պայմանագրի նախապատրաստման ընթացքում ԵՄ անդամ երկրներում հարյուրավոր ցույցեր տեղի ունեցան։ Մեծ Բրիտանիան, որը ևս դեմ էր այդ համաձայնագրի կնքմանը, միության կազմից դուրս գալու հանրաքվեից հետո լքեց բանակցային գործընթացը։

ՏԱՆԳ–ի վերաբերյալ մտավախությունները ավելի սաստկացան Գերմանիայի ու Ֆրանսիայի հնչեցրած հայտարարություններից հետո: Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով պետքարտուղար Մատիաս Ֆեկլի կարծիքով, կողմերի միջև երկխոսությունը չարդարացրեց ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև պատմության ընթացքում ձևավորված հարաբերությունները: Վերջինս նաև հայտնել է, որ Փարիզը մտադիր է սեպտեմբերին դիմել Եվրահանձնաժողովին ՝ պահանջելով դադարեցնել ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի շուրջ ընթացող ԵՄ-ի բանակցությունները: Ֆեկլը հայտարարել է. «Ամերիկացիները ոչինչ չեն տալիս կամ առաջարկում են փշրանքներ: Գործընկերների հետ հարաբերություններն այդպես չեն կառուցվում»:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս թերահավատությամբ է վերաբերվել այս գործարքին։ «Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները չեն կարող ավարտվել մինչև տարեվերջ։ Համաձայնագրում հակասություններն ակնառու են, և Ֆրանսիան այն հավանության չի արժանացնի»,-հայտարարել է վերջինս:

Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը ավելի սուր քննադատությամբ է հանդես եկել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները «դե ֆակտո ձախողվել են»:

Ամերիկյան Smith’s Research & Gradings-ի տնտեսագետ Սկոտ ՄակԴոնալդը կարծիք է հայտնել, որ Գերմանիան և Ֆրանսիան այժմ ավելի շուտ ցանկանում են գործարքներ կնքել Չինաստանի հետ:

Չնայած Եվրահանձնաժողովը և ԱՄՆ-ն ցանկանում են շարունակել բանակցությունները, սակայն առանց Գերմանիայի և Ֆրանսիայի հավանության համաձայնագիրը կյանքի կոչելու հավանականությունը գնալով նվազում է։


Անի Գասպարյան

 

Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ Կարապետյան