Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոին:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Սեբոյին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: