Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան նվազել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կազմել է 474.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.97 դրամ (նվազել է 0.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.17 դրամ (աճել է 0.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.33 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 297 դրամ, ոսկի՝ 20,243.12 դրամ, պլատին՝ 16,254.33 դրամ։