Դիեգո Սիմեոնեն կհեռանա Մադրիդի «Աթլետիկոյից»
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշել է հեռանալ իսպանական ակումբից 2018-ի ամռանը, հաղորդում է elconfidencial-ը։ Արգենտինացի մասնագետը կլքի պաշտոնը պայմանագրի ավարտից երկու տարի շուտ։ 2015թ. մարտին Սիմեոնեն հինգ տարով երկարաձգել էր պայմանագիրն ակումբի հետ։
Արգենտինացի մասնագետը «Աթլետիկոյի» ղեկավարության առջեւ դրել էր համաշխարհային մակարդակի աստղերի ձեռք բերելու պայման։ «Աթլետիկոյի» ղեկավարությունը խոստացել էր հարձակվող Ջեքսոնի Մարտինեսի վաճառքից ստացած 42 միլիոն եվրոյով ուժեղացնել կազմը:
46-ամյա մարզիչը «Աթլետիկոն» գլխավորում է 2011 թվականից: Նրա հետ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի կրկնակի մասնակից։