Էրիկսենը երկարաձգել է գործող պայմանագիրը
ՍպորտԼոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի գործող պայմանագիրը ևս 2 տարով երկարաձգելու մասին:
Այդ մասին հայտնում է թիմի կայքը: Նոր համաձայնագիրը կգործի մինչեւ 2020 թվականը:
Ըստ բրիտանական մամուլի՝ Էրիկսենի հետ պայմանագիրը երկարաձգելն ակումբից պահանջել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
Հայաստանի դեմ ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում Քրիստիան Էրիկսենը դարձել էր հաղթական գոլի հեղինակ, իսկ ահա խաղի 72-րդ րոպեին չէր իրացրել 11 մետրանոցը: