«Ռեալ»-ից հեռանալը նույնն է, ինչ լքել երկինքն ու տեղ փնտրել երկրի վրա. Արբելոա
Սպորտ«Վեսթ Հեմ»-ի նորեկ Ալվարո Արբելոան հայտնել է, թե ինչպես է հեռացել Մադրիդի «Ռեալ»-ից:
«Շատ դժվար է լքել Մադրիդը: «Ռեալ»-ից հեռանալը նույնն է, ինչ լքել երկինքն ու տեղ փնտրել երկրի վրա: Սակայն հարմարվել եմ «Վեսթ Հեմ»-ում: Գոհ եմ, քանի որ այնտեղ եմ, որտեղ ցանկանում էի:
Հնարավորություն ստացա խաղալ Անգլիայի Պրրեմիեր լիգայում, որտեղ ընթացիկ մրցաշրջանում հավաքվել են ոչ միյան գերազանց ֆուտբոլիստներ, այլ նաև բարձրակարգ մարզիչներ: Մրցակցությունը շատ մեծ է»,-Daily Mail-ը մեջբերում է Արբելոայի խոսքերը:
Ալվարո Արբելոան ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ»-ից «Վեսթ Հեմ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը: 33-ամյա ֆուտբոլիստը «արքայական ակումբ»-ում հանդես էր գալիս 2009 թվականից: