Մեսսիի վնասվածքը ռիսկային չէ. Պույոլ
Սպորտ«Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կառլես Պույոլը մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի վնասվածքը: Պույոլի կարծիքով` անհանգստանալու կարիք չկա:
«Մեսսիի վնասվածքի բնույթն այնպիսին է, որ նա պետք է խաղա` ապաքինվելու համար: Ինքս էլ այդպիսի վնասվածք եմ ունեցել և գիտեմ, թե ինչ է դա: Մեսսին շատ ուժեղ է: Շատերը կցանկանային, որ նա հանգստանա: Սակայն վնասվածքը ռիսկային չէ»,- Marca-ն մեջբերում է Պույոլի խոսքերը:
Հիշեցնենք` Մեսսին ձախ ազդրի վնասվածք ունի: Սակայն չի բացառվում, որ նա կմասնակցի Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տուրում սեպտեմբերի 10-ին կայանալիք «Ալավես»-ի դեմ հանդիպմանը:
Բժիշկները մարզչական շտաբին խորհուրդ են տվել պարզապես նվազեցնել ֆուտբոլիստի ծանրաբեռնվածությունը: