Ազար․ Կոնտեն գիտի՝ ինչպես շփվել ֆուտբոլիստների հետ
Սպորտ«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, ով ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, գովաբանել է թիմի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։ Ուշագրավ է, որ բելգիացի ֆուտբոլիստն ակնարկել է, որ նախորդ մրցաշրջանում հաջող հանդես չի եկել Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերությունների պատճառով։
-Կոնտեն վստահում է իր ֆուտբոլիստներին, ինչի շնորհիվ թիմը ցավալի մրցաշրջանից հետո շատ լավ տեսք ունի։ Ես միշտ նույն ֆուտբոլիստն եմ եղել, սակայն Անտոնիոն, ունենալով բարձրակարգ ֆուտբոլիստի փորձ, գիտի, թե ինչպես է պետք շփվել իր սաների հետ,-ասել է Ազարը «L'Equipe»-ին տված հարցազրույցում։