Ինյեստա․ Գվարդիոլան ինձ օգնել է ուժեղ ֆուտբոլիստ դառնալ
Սպորտ«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ իր խաղամակարդակին հասել է նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի շնորհիվ։ Հիշեցնենք, որ Գվարդիոլան կատալոնական թիմը մարզել է 2008-2012 թվականներին։
-Երբ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո ակումբ վերադարձա, հասկացա, որ Խոսեպ Գվարդիոլան ամեն ինչ փոխելու է։ Ակումբում ամեն ինչ այլ էր։ Նախքան Գվարդիոլայի գալը «Բարսելոնան» չուներ կոնկրետ խաղաոճ, ինչի կարիքը մենք ունեինք։ Նա հենց առաջին մարզումներին ներկայացրեց իր գաղափարները․ օրինակ՝ գնդակը կորցնելու դեպքում մրցակցի կիսադաշտում անմիջապես պրեսսինգի դիմելը։
Գվարդիոլան ինձ օգնել է ուժեղ ֆուտբոլիստ դառնալ,-Ինյեստայի խոսքը մեջբերված է «Manchester Evening News»-ից։