ՖԻՖԱ-ն չի ընդունել «Ռեալի» և «Ատլետիկոյի» բողոքարկումը
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Բողոքարկման հանձնաժողովը չի ընդունել Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի»՝ տրանսֆերային արգելքների հետ կապված բողոքարկումը։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն մադրիդյան ակումբներին արգելել էր երկու պատուհանների ընթացքում (մինչև 2017 թվականի ամառ) նորեկների գրանցել: «Ռեալն» ու «Ատլետիկոն» բողոքարկել էին որոշումը, ինչի հետևանքով վերջնական որոշման ընդունումը ժամանակավորապես հետաձգվել էր։
Այսպիսով, բողոքարկումը մերժելուց հետո «Ռեալը» և «Ատլետիկոն» 2017 թվականի ձմեռային և ամառային պատուհանների ընթացքում չեն կարողանա նոր ֆուտբոլիստներ հայտավորել:
Հիշեցնենք, որ պատճառը «Ռեալի» և «Ատլետիկոյի»՝ անչափահաս ֆուտբոլիստների գրանցման հարցում հայտնաբերված կեղծարարություններն են։